«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Նոր նրբերանգներ

Նոր նրբերանգներ
10.01.2024 | 22:25

Այնուամենայնիվ, Հայաստանն Ադրբեջանին պատրաստվում է միջանցք տրամադրել:

Դրա անունը կարող է «միջանցք» չլինել, սակայն դրանից էությունը չի փոխվելու:

Այսօր ՀՀ միջազգային հարաբերությունների ոլորտը սպասարկող ՔՊ-ական Խանդանյան Սարգիսն ասաց, որ «հնարավոր է նախատեսել Ադրբեջանի քաղաքացիների, գնացքների անցման որոշակի դյուրացումներ»:

Հասկանալի լեզվով դա նշանակում է, որ Ադրբեջանից դեպի Ադրբեջան (Նախիջևան) ադրբեջանցիները հեշտ ու հանգիստ կերթևեկեն Հայաստանի ՈՐՈՇԱԿԻ տարածքով:

ՔՊ-ականի ասածը հերթական անգամ ապացուցեց, որ «Զանգեզուրի միջանցքի» խնդիրը ոչ միայն չի փակվել, այլև նոր նրբերանգներ է ստացել:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 7872

Մեկնաբանություններ